Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան զարգացումներին և բոլոր կողմերին կոչ անում սառնասրտություն պահպանել և խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը։
«Քաղաքական տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ և խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին ու գործընթացներին համապատասխան»,- հայտարարել է Միության արտգործնախարարության խոսնակը, հավելելով,- «Հայաստանի Սահմանադրության համաձայն` Զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և մնան քաղաքացիական վերահսկողության ներքո»։
«Ժողովրդավարական ու սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն հաղթահարել այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է»,- ընդգծել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: