«Ժողովրդի ընդվզումից վախենալու պատճառով Սմբատ Բարսեղյանին ցմահ պատժաչափ չտրվեց»

62

«Սա ՀՀ նկատմամբ կայացված դատավճիռ է, հասկանալի է, որ ժողովրդի ընդվզումից վախենալու պատճառով Սմբատ Բարսեղյանին ցմահ պատժաչափ չտրվեց։ Իսկ Արմեն Բիլյանի մասով այնքան խեղկատակ ու անհեթեթ էր մեղադրանքը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Սասա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

Նշենք, որ դատարանն այսօր հրապարակել է խմբի անդամների դատավաճիռները։ Վարուժան Ավետիսյանը, մասնավորապես, դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Նշանակված պատժում հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 4 ամիս ազատազրկում։

Վարուժան Ավետիսյանն ասաց․ «Հերթական անգամ ապացուցվում է, որ մեր երկիրը բռնազավթված է, և գաղութային ադմինիստրացիային հեռացնելը և ազգային կառավարություն ձևավորելը թիվ մեկ խնդիրն է հայության, որովհետև մենք արդեն գոյութենական աղետալի վիճակի մեջ ենք։ Մեր ազգը պետք է ապացուցի իր ապրելու իրավունքը»։

Ըստ նրա՝ Արցախը հանձնելուց հետո այս «խամաճիկային ու ազգադավ կառավարությունը կարծես հայությանը վերացնելու նպատակ է հետապնդում»։

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը