Ղարաբաղ է վերադարձել 52 700 մարդ, չպայթած զինամթերքից մաքրվել է 1 474 հա տարածք

91

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը:

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

«Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր եւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:

Ընդամենը 2020-ի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 52 700 մարդ:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 15 շենք-շինություն, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 43 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1474 հա տարածք, 457 կմ ճանապարհ, 1440 շենք-շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 870 պայթուցիկ առարկա:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի վեց ավտոշարասյունների անվտանգ անցումը. չորսը ՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղությամբ, մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և մեկը՝ հակառակ ուղղությամբ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: