Փետրվարի 9-ին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անձնական վերահսկողությամբ Բաքվին է փոխանցվել 1 գերի, Երևան է վերադարձել՝ 5 գերի։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հաղորդակցության դեպարտամենտը։

«Ի կատարումն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Տարված աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական վերահսկողությամբ ՌԴ օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) օդանավով Բաքու է հասցվել մեկ գերի, Երևան է վերադարձվել 5 գերի։ Ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ հայտարարության իրականացմանը»,- մասնավորապես ասել է Ռուստամ Մուրադովը։

Նշենք, որ հայրենիք են վերադարձել Թաթուլ Սամվելի Ալոյանը, Արայիկ Հրաչյայի Գալստյանը,  Հովհաննես Գևորգի Իսրայելյանը, Վահրամ Արայիկի Մովսիսյանը, Կարեն Արայիկի Մանուկյանը

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest