ՀՀ ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը: Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:
«Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացված բաց քվեարկության արդյունքներով ԱԺ-ին է առաջարկվում Վճռաբեկ դատարանի նախագահի այն թեկնածուն, որը ստացել է ԲԴԽ անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայները»,- ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորաես կատարող Ստեփան Միքայելյանը՝ նշելով, որ առավելագույն ձայներ ստացած թեկնածուն Լիլիթ Թադևոսյանն է:
Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ., Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վռճաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: