Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 89 և մահվան 6 նոր դեպք

83

Հայաստանում փետրվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք, առողջացել է 156 քաղաքացի, մահացել՝ 6-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Մեկ օրում կատարվել է 1870 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 666 195-ի: 

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168177 դեպք, որոնցից 159876-ն` առողջացած, 3123-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4395 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան  4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 783 է: