COVID-19. Հայաստանում գրանցվել վարակվելու 151, առողջացման 143 և մահվան 3 նոր դեպք

61

Հայաստանում փետրվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 հազ. 88 դեպք, որոնցից 159 հազ.720-ն` առողջացման, 3117-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 4 հազ. 472 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 664 հազ. 325 թեստավորում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, փետրվարի 6-ին,  կատարվել է 2576 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 151 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 143  և մահվան 3 դեպք:

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը