Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 211 և մահվան 5 նոր դեպք

86

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 211-ով՝ հասնելով 167 հազար 937-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 227-ով և հասել 159 հազար 577-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 568 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 659 հազար 749-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 114-ի, ևս 779 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 467 մարդ։