Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների (ՆԳՆ ԱԻ) պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները:

Փրկարարական 5 ջոկատով որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրաիլ) շրջաններում:

Ախատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները:

Նշենք, որ հայկական կողմը որոշոնաղական աշխատանքները դադարեցրել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում Ադրբեջանի կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքների պատճառով։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest