Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 59 նոր դեպք, առողջացել է 265 քաղաքացի

98

Հայաստանում հունվարի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք, առողջացել է 265 քաղաքացի, մահացել՝ 2-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է քիչ թեստավորմամբ (հունվարի 28-ը՝ Բանակի օրը ոչ աշխատանքային էր): Մեկ օրում կատարվել է 1190 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 644796-ի: 

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166728 դեպք, որոնցից 156910-ն` առողջացած, 3069-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5984 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 765 է: