Արցախի Մարտունու և Ջրականի հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

119

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ հայտնաբերել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրեց  Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:


«Աճյուններից 2-ը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից: Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են: Հունվարի 28-ին որոնողական աշխատանքներն ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում: Զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր,  հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1321 զինծառայողի և քաղաքացիական անձանց  աճյուններ»,-նշեց Թադևոսյանը: