Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական կարգավորման ու հնարավորինս արագ իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի դրույթները։ Այս մասին նշված է Եվրոխայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԵԽԽՎ-ը Ադրբեջանի ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս արագ կատարել մարդասիրական հարցերին վերաբերող կետերը և խորհուրդ է տվել անհապաղ ռազմագերիների փոխանակում անել, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական կարգավորմանը։
Վեհաժողովը լուրջ մտահոգություն է հայտնել հակամարտության ժամանակ մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունների, ինչպես նաև կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի կապակցությամբ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: