Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

0
52

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն` ք. Երևան, Բաբայան 6:

Առաջին նիստը կկայանա ս.թ. փետրվարի 5-ին, հետագա նիստերը` երեքշաբթի և ուրբաթ օրերին:

իմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին` այցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով` Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին` նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)` հետադարձ կապի համար:

Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):

Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here