Հայաստանում հունվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 հազ. 36 դեպք, որոնցից 154 հազ. 708-ն` առողջացման, 3039-ը` մահվան ելքով: Ինչպես հղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 7 հազ. 538 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 636 հազ. 765 թեստավորում:

Հունվարի 23-ին երեկ կատարվել է 1953 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք: Ունենք Գրանցվել է առողջացման 173 և  մահվան 5 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 751 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest