Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 183-ով՝ հասնելով 165 հազար 711-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 9 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 213-ով և հասել 154 հազար 259-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 42 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 632 հազար 646-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 30-ի, ևս 744 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 678 մարդ։

Pin It on Pinterest