Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, առողջացել է 292 քաղաքացի

94

Հայաստանում հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք, առողջացել է 292 քաղաքացի, մահացել՝ 6-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 842 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 624153-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164676 դեպք, որոնցից 153064-ն` առողջացած, 2998-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7885 պացիենտ: 

Ընդհանուր առմամբ արձանագրվել է մահվան ևս 729 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։