Գեորգի Կուտոյանի մահվան քրեական գործի նախաքննությունը կասեցվել է

0
37

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից։

38-ամյա Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր անցած տարվա հունվարի 17-ին՝ երևանյան շենքերից մեկի բնակարանում։ Փաստի կապակցությամբ քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ինքնասպանության հասցնելը»։

Կուտոյանը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցն էր, 2016 թվականի փետրվարին նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին, այդ պաշտոնից ազատվել էր 2018-ին՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությունից հետո: Մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը, Կուտոյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here