Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 157, մահվան՝ 2 նոր դեպք

0
17

Հայաստանում հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք, առողջացել է  561 քաղաքացի, մահացել՝ 2-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Մեկ օրում կատարվել է 1025 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 609930-ի:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162288 դեպք, որոնցից 149873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8782 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 702 է:

Առողջապահության նախարարությունն արդեն հայտարարել է ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև 2021 թվականի հունվարի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու մտադրության մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here