Ծառայության վայրեր մեկնող զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանq ցանկանում են տեղեկանալ, թե որտե՞ղ են ծառայությունն իրականացնելու իրենց երեխաները:

Ակցիային մասնակցող ծնողները դեմ են, որ իրենց երեխաները ծառայության մեկնեն Արցախի Հանրապետություն և խոչընդոտում են զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենաների տեղաշարժը: Նրանք միաժամանակ նշում են, որ իրենց երեխաները չեն խուսափում ծառայությունից:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ո՞ւր են տեղափոխում զինծառայողներին, Ռազմական ոստիկանության սպան նշեց, որ զինծառայողներին տանում են իրենց ծառայության վայրերը:

Pin It on Pinterest