Հայաստանում հունվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160 027 դեպք, որոնցից 144 091-ն` առողջացած, 2850-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 12 398 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 597 504 թեստավորում:
Հունվարի 2-ին կատարվել է 1 088 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 451 և մահվան 14 դեպք:
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 688 է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: