Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել է 10 մարմին: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«5 աճյուն դուրս է բերվել Ֆիզուլիից, 4 աճյուն` Հադրութից, 1-ը՝ Մարտունուց: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում»,:

Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1155 զոհված զինծառայողի մարմին:

Ֆիզուլիից ևս 7 զինծառայողի  մարմին էր հայտնաբերվել երեկ: «Այսօր 1-ական ջոկատ աշխատում է Մարտունիում և Ֆիզուլիում, երկուսը՝ Հադրութում»,- հայտնել էր Հունան Թադեւոսյանը։

Մինչ օրս  հայտնաբերվել է 1145 զոհված զինծառայողի մարմին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest