«Զարմանալի է, թե ինչու են ապաքաղաքական լինելու և մնալու, քաղաքականությունից զերծ լինելու, քաղաքական կոնյուկտուրային չմասնակցելու իմ կոչը դատավորները դիտում որպես քաղաքական կոչ: Ուղղակի ժպիտ է առաջացնում»,- տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Նա մանրամասնեց, թե իր կոչով ինչ նկատի ուներ ու ասաց.

«Եթե ծանոթ եք տեքստին, իմ կոչը վերաբերում էր դատավորներին, իմ գործընկերներին, որոնց խնդրել, հորդորել եմ զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների: Առաջարկել եմ և նախազգուշացրել, որ եթե ես տեսնեմ, որ որևէ դատավոր ենթարկվել է այդ ճնշումներին, տուրք է տալիս կամ քաղաքական որոշում է կայացնում, ես ինքս խստագույնս կարձագանքեմ այդ ամենին: Այսինքն՝ իմ կոչի բովանդակությունը և իմ վերաբերմունքը ապաքաղաքական լինելուն է վերաբերվում»:

Իրավաբանական համայնքում դատավորները և դատարաններն իրենք իրենցով էլիտա են կազմում իրավաբանական համայնքում, հետևաբար՝ ներառվել որևէ այլ էլիտայի կազմում, դրա ոչ անհրաժեշտությունը կա, ոչ՝ կարիքը։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱՆ նախարարին, թե վտանգված է արդարադատությունը, Վարդազարյանը նշեց, որ արդարադատության նախարարն ունի բոլոր լծակները, այն է՝ եթե վտանգված է, վարույթի հարուցում, եթե այն աստիճանի է վտանգված, որ կարող է քրեական հետապնդում նախատեսել, ապա դատախազություն, ՀՔԾ։

«Ինձ համար անընդունելի է «ֆեյսբուքում» հնչեցվող կամ ստատուսների տեսքով գրվող այն արտահայտությունները, որոնք նսեմացնում և վարկաբեկում են դատական իշխանության հեղինակությունը»,- նշեց Վարդազարյանը։

Նրա խոսքով՝ նման մտահոգություններ չունի, որովհետև նման վարույթներ չկան, բայց որպես քաղաքացի հետևում է գրառումներին, մամուլին և իր մոտ ևս հարցեր են առաջանում, թե միջնորդությունը բավարարվեց, մերժվեց կամ նման ընթացք ստացավ։ Բացի դա՝ ի պաշտոնե ԲԴԽ նախագահը չի կարող ծանոթանալ միջնորդություններին և դատարանների որոշումներին, իսկ վարույթի դեպքում ԲԴԽ-ն կծանոթանա։

Պետական հեղաշրջման աջակցությունը քրեական հետապնդում նախատեսող գործընթաց է, և եթե ԲԴԽ-ին նման բանի մեջ են մեղադրում, ապա պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Եթե սա զուտ քաղաքական ելույթ է՝ օգտագործելով ԱԺ բարձր ամբիոնը, ապա Բաբաջանյանը չի դիմի և չի տա հանցագործության մասին հաղորդում։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից հնչած հայտարարություններից մեկին, ըստ որի՝ դատական իշխանությունը աջակցում է պետական հեղաշրջման փորձ անողներին։

Անդրադառնալով նոյեմբերի 15-ին արված հայտարարությանը՝ Վարդազարյանը պարզաբանեց, որ այն հիմնականում վերաբերում էր դատավորներին, որոնց ինքը խնդրել ու հորդորել է զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների։

«Նախազգուշացրել եմ, որ, եթե տեսնեմ, որ որևէ դատավոր ենթարկվում է ճնշումներին կամ քաղաքական որոշում է կայացնում, ինքս խստագույնս կարձագանքեմ այդ ամենին։ Այսինքն՝ իմ կոչի ամբողջ բովանդակությունը, իմաստը վերաբերում էր ապաքաղաքական լինելուն և ինձ համար զարմանալի է, թե ինչու է ապաքաղաքական լինելու և մնալու կոչը դիտվում քաղաքական կոչ»,- նշեց Վարդազարյանը։

Հարցին՝ արդյոք ԲԴԽ նախագահին հաջողվել է պարզել՝ կան դատավորների պատերի տակ վնգստացող դատավորներ, Վարդազարյանը պատասխանեց, որ, երբ նոյեմբերի 15-ի կոչում անդրադարձել է այդ արտահայտությանը, դա պատահական չէր։

«Ես խոսքս ավելի սուր լինելու համար եմ այդ բառակապակցությունն օգտագործել։ Իրոք գտնում եմ, որ այսօր պատմական պահն այնպիսին է, որ մենք կարող ենք ունենալ և ստեղծել անկախ դատական համակարգ։ Եվ այո, պատերի տակ վնգստացող դատավորներ մենք ունենք, նրանց անուններն էլ գիտենք։ Ես այսօր էլ այդ անունները չեմ հրապարկելու։ Վստահ եմ, որ շատերն այս առիթը կօգտագործեն և այդ կարգավիճակից կօգտվեն ու կլինեն իրոք պրոֆեսիոնալներ՝ նվիրված իրենց գործին»,- նշեց Վարդազարյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest