Ազգային ժողովի շենքի մոտ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ու մի խումբ ցուցարարների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով բերման է ենթարկվել 14 անձ: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպով հարուցվել է քրեական գործ ոստիկանությունում: Այս պահին քննություն է կատարվում: Գործի շրջանակներում կա բերման ենթարկված 14 անձ»,- հայտնեցին վարչությունից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: