Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք, առողջացել է 562 քաղաքացի

103

Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 114 նոր դեպք, առողջացել է 562 քաղաքացի, մահացել՝ 7-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Մեկ օրում կատարվել է 1413 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 585057-ի:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157948 դեպք, որոնցից 139675-ն` առողջացած, 2775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14824 պացիենտ: 

Նույն օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 674 է: