Մատաղիսի և մարտական գործողությունների հարավային հատվածներում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

150

Մարտական գործողությունների Մատաղիսի հատվածում հայտնաբերվել է 3, իսկ հարավային ուղղությամբ 1  զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրեց  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ,  մինչև այսօր մարտական գործողությունների հետևանքով  զոհվածների  հայտնաբերված  աճյունների թիվը 1073 է: Դեկտեմբերի 24-ին տեղում որոշվել  և բանակցության արդյունքում որոնումներ  են  իրականացվել  նաև Մատաղիսի հատվածում:  Այսօր որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն հարավային ուղղությամբ: Առայժմ բանակցություններ են ընթանում:  Արդեն իսկ  1 խումբ է մեկնել Հադրութի հատված»,-մանրամասնեց Թադևոսյանը: