Ֆիզուլի, Ջաբրայիլ ուղղությամբ հանվել է 8 աճյուն

172

 Մարտական գործողությունների Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ, մինչ այսօր մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հայտնաբերված աճյունների թիվը կազմում է 1069: Այսօր որոնողափրկարարական խմբերի  աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի, Զանգելանի՝ մասնավորապես Կովսականի ուղղություններով, ինչպես նաև Շուշիի հատվածում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով աշխատանքները կանգ չեն առնելու»,-մանրամասնեց Թադևոսյանը: