Հանրապետության հրապարակում այսօր հանրահավաքի ընթացքում հնչել են հանրահավաքի մասնակիցներին ուղղված՝ իշխանությունը բռությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր, հայտնում է գլխավոր դատախազությունը: Այդ կոչերը հնչեցրած անձը՝ Ս.Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանների կողմից:

Ոստիկանությանում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, նա ձերբակալվել է՝ ՔՕ վերոնշյալ հոդվածով արգելված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեջ ծագած կասկածի հիման վրա:

Դատախազությունը նաև կոչ է անում հանրությանը և քաղաքացիներին հավաքների մասնակցելու և ազատ խոսքի իրենց իրավունքի իրացումը չօտագործել ներքին հանրային համակեցության կանոնների խախտմանը, ներպետական կայունությունը և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված և նման նախադրյալներ ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելու, դրանից բխող որևէ գործողություն կատարելու համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest