1358 քրգործ՝ պատերազմի ընթացքում կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ

0
57

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հայաստանի ՊՆ և Արցախի ՊԲ զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվում է 1358 քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն:

«2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, ինչպես նաև քաղաքացիների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է 1358 քրեական գործ, որոնցով մեղադրանք է առաջադրվել 425 անձի (այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 362-րդ հոդվածի 3-րդ մասով և 364-րդ հոդվածի 3-րդ մասով): 117 զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը», — նշված է հաղորդագրությունում:

25 զինծառայողի նկատմամբ, համաձայն հաղորդագրություն, որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here