Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորը մտահոգություն է հայտնել ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակի վերաբրեյալ։
Երեկ ուշ երեկոյան Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է՝ իշխանության մարմիններն ու պաշտոնյաները, քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, իրենց հրապարակային խոսքով նպաստում են անհանդուրժողականության խորացմանն ու լարվածության ավելացմանը:
«Սա որևէ տեղ չտանող ճանապարհ է, որ լի է վտանգներով, այն ավերում է մեր երկրի ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքերի համակարգի տարիների ձեռքբերումները»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: