Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր 16 քաղաքական ուժերն անհնազանդության գործողություններ են ծրագրում։

Երևանի Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց ընդդիմադիր ուժերի նախաձեռնած անհնազանդության ակցիաները:

Լրագրողների հետ զրույցում «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը հայտնեց, որ անհնազանդության ակցիաներով մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վճռական հանրահավաքը:

«Այսօր մեկնարկում է վճռական հանրահավաքը: Ավելի քան վստահ եմ, որ, եթե ոչ ժամեր, ապա մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն այլևս չի լինի նստած վարչապետի աթոռին»,- ասաց Բաբայանը:

Դեկտեմբերի 16-ի հանրահավաքին Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունենալով դաշնակցական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երեքշաբթի` դեկտեմբերի 22-ը հայտարարում է իրենց պայքարի ամենավճռական օրը:

«Այդ օրը ՀՀ քաղաքացին պետք է մոռանա իր առօրյան, նա չի կարող անտարբեր վեր կենալ, գնալ աշխատանքի, գնումների և անտարբեր լինի այս դավաճանական պրոցեսին», — ասաց Սաղաթելյանը` այս օրը համահայաստանյան գործադուլ ու դասադուլ, անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ հայտարարելով: «Երեքշաբթի օրը՝ ժամը 12։00-ից հայտարարում ենք համազգային գործադուլ և դասադուլ», — նշեց նա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest