Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր ներկայացրել է հրաժարականի մասին գրավոր դիմում:

Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից: Նշվում է նաև, որ վաղը Պաշտպանը հանդես կգա մամուլի ասուլիսով:

Արտակ Բեգլարյանը Մարդու իրավունքների պաշտպանն է 2018 թվականի փետրվարից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest