Տարածվել են ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց չճշգրտված ցուցակներ

117

Քննչական կոմիտեն հայտնում է, որ վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում: 

Քննչական կոմիտեն այս մասին հայտարարություն է տարածել.

«Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության  տրամադրած տեղեկատվությունը:

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հանրությանը մոլորեցնելուց»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվական հեռախոսահամարներն են՝ (011)88-00-94,     (011) 88 -00 -21: