Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 և մահվան 26 նոր դեպք

97

Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք, առողջացել է 644 քաղաքացի, մահացել՝ 26-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Մեկ օրում կատարվել է 1009 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 567755-ի:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154065 դեպք, որոնցից 133176-ն` առողջացած, 2656-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17579 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 654 է: