«Այս սգի մեջ բոլորս մի լուսավոր կետ ենք փնտրում»․ վարչապետը Սյունիքի մարզում է

129

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ առաջինը կանգ է առել մարզի Սառնակունք գյուղում:

Քաղաքացիներից մեկի՝ GPS-ով սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Մի քանի անգամ է արվում՝ ամենատարբեր ձևերով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս առումով որևէ խնդիր չկա»:

Վարչապետը հավելեց՝հիմա հետցնցումային իրավիճակների մեջ ենք գտնվում. «Մենք ամեն ինչ պետք է անենք իրավիճակը կայունացնելու համար: Մենք պետք է  ամեն ինչ անենք մեր գերիներին վերադարձնելու, մեր անհետ կորածներին վերադարձնելու համար»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում 70 օր անհայտության մեջ մնացած և նախորդ օրը հայրենիք վերադարձած 6 զինվորի մասին: Նա նշեց՝ չնայած սգո օր է, բայց դա տրամադրություն է փոխել: «Այս սգի մեջ բոլորս մի լուսավոր կետ ենք փնտրում, որ դրա շուրջ մեր լավատեսությունը կառուցենք»,-ասաց նա: