Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տարածքի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները

123

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ որոշ տեղերում վիճարկելի տարածքով անցնող 21 կիլոմետրանոց հատվածի վերաբերյալ։Նախ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր, նշված է հաղորդագրությունում։

Երկրորդ, նշում է ռազմական գերատեսչությունը, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։

Եվ երրորդ՝ շփման գծի մի կողմում կտեղակայվեն Հայաստանի սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքեր՝ Ադրբեջանի կողմից:

Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ, վստահեցնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ խոստանալով առաջիկա օրերին տալ հավելյալ պարզաբանումներ։