Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 920 և մահվան 20 նոր դեպք

88

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 920-ով՝ հասնելով 153 հազար 173-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 20 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 718-ով և հասել 131 հազար 931-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 170 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 564 հազար 183-ի:

Նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 616-ի, ևս 650 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 17 հազար 976 մարդ։