ՄԻՊ-ը և ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման հարցեր

139

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։

Ըստ Պաշտպանի գրասենյակի, հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 հոգի։ Այս փուլում վերադարձվեցին այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Ադրբեջանը փոխանցեց 44, Հայաստանը՝ 12 անձի։