Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպք, առողջացել է 1296 քաղաքացի

100

Հայաստանում դեկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք, առողջացել է 1296 քաղաքացի, մահացել՝ 25-ը:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 3537 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 558446-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 151392 դեպք, որոնցից 129990-ն` առողջացած, 2581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18179 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 642 է: