Human Rights Watch․ «Ադրբեջանի կողմից Ղազանչեցոցի հրթիռակոծությունը կանխամտածված բնույթ է կրել»

212

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ էլ հրթիռակոծել են մտածված կերպով՝ խախտելով պատերազմի վարման միջազգային կանոնները։

«Ըստ ամենայնի, կարևոր մշակութային նշանակություն ունեցող այս եկեղեցին մտածված կերպով էր որպես թիրախ ընտրվել, չնայած այն հանգամանքին, որ շինության՝ ռազմական նպատակներով օգտագործման որևէ ապացույց չկա», — նշված է կազմակերպության կողմից այսօր հրապարակած զեկույցում։

«Եկեղեցուն հասցված երկու հարվածները, որոնցից երկրորդը իրականացվեց այն պահին, երբ այնտեղ քաղաքացիական անձինք և լրագրողներ էին հավաքվել, դիտավորյալ բնույթ էին կրում», — նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Վիլամսոնը։ Նրա խոսքով.

«Այս հարձակումները պետք է անաչառ քննության առարկա դառնան, իսկ հեղինակները ենթարկվեն պատասխանատվության»։