Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով

160

Ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանի մահվան դեպքի առթիվ հարցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, հայտնում է Քննչական կոմիտեն:

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Վահե Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:

Կատարվում է նախաքննություն: