ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ 30-ամյա Նարեկ Սարդարյանը որպես անհետ կորած որոնվում էր այս տարվա հուլիսի 8-ից: Նրա՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ:
Նարեկ Սարդարյանը Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ և չէր վերադարձել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: