Նախագահը ՊՆ-ին ու ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը

133
Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահը դիմում է Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։

Երեկ` դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը, ըստ Հայաստանի ու Արցախի պաշտպանական գերատեսչությունների, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք:

«ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները», — նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` նշում է Արմեն Սարգսյանը։

Միաժամանակ նախագահը դիմում է Ազգային ժողովին՝ հորդորելով շտապ գումարել արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։

«Բարձր գնահատելով ՌԴ նախագահի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված զինադադարը և դրա պահպանումը՝ Հանրապետության նախագահը հիշեցնում է նաև, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ին ընդունած որոշմամբ ՀՀ-ն պարտավոր է հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և ն