Երեկ Հայաստանում կատարվել է 3 հազար119 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1013 նոր դեպք: 648 հոգի առողջացել է, գրանցվել է մահվան 24 դեպք:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ` այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148 հազար 325 դեպք, որոնցից 125 հազար169-ը` առողջացած, 2 հազար 486-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20 հազար 53 քաղաքացի: Ընդհանուր առմամբ կատարվել է 548 հազար 359 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 617 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest