Դիտորդների խումբը օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ արդարադատության նախարարությունը գործունեության կարգի փոփոխությամբ սահմանափակել է դիտորդական խմբի գործունեությունը:
Մասնավորապես, կետերից մեկով սահմանվել է, որ խմբի անդամը ոչ աշխատանքային ժամերին քրեակատարողական հիմնարկներկարող է այցելել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշմամբ: Այսինքն՝ վերահսկողություն իրականացնող մարմինը պետք է հիմնարկի վարչակազմից թույլտվություն ստանա՝ նրան վերահսկելու համար:
Խմբի կարծքով՝ տրամաբանությունից դուրս այս կարգավորումը ոչ միայն անհասկանալի է, այլև որևէ կերպ չի տեղավորվում ողջամտության սահմաններում:
Բացի դրանից, կարգով սահմանված է, որանհրաժեշտության դեպքում խումբն իր գործունեության մեջ կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետներ: Փորձագետների համար առաջադրվում է նույն պահանջը, ինչ անդամների համար: Նաև պարտադիր պայման է նրանց մրցույթով ներգրավելը:
Պարտադիր պայմանների մեջ է մտնում, որ որպես փորձագետ առաջադրվող անձը պետք է հանդիսանա հասարակական կազմակերպության այն ներկայացուցիչը, ով ունի քրեակատարողական ոլորտի երկու կամ ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում:
«Սա դիտորդների գործունեության նկատմամբ ոտնձգություն է, խմբին ցանկանում են լռեցնել։ Այդ չհիմնավորված սահմանափակումները խիստ բացասաբար են ազդում մեր գործունեության վրա: Նման կարգավորում կիրառելիս նախագիծը մշակողները ճիշտ չեն պատկերացրել խմբի գործունեությունը, ավելին՝ անտեսումմ են մեզ հետ ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունները»,- նշում է փաստաբան, դիտորդական խմբի անդամ Արա Ղարագյոզյանը:
«Եթե Արդարադատության նախարարության հրամանին հետևենք, ապա եթե ոչ աշխատանքային ժամի ՔԿՀ-ում խոշտանգում տեղի ունենա, և մենք այդ մասին ահազանգ ստանանք, ապա մինչև ՔԿՀ-ի վարչակազմը թույլ չտա, անկախ դիտորդական խումբը չի կարող իր աչքերով տեսնել, լուսանկարել, արձանագրել այդ վերաբերմունքի փաստը:
Այսինքն՝ սրանով նաև ոտնահարվում է խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը: Սա դիտորդական խմբի գործունեության մեջ լուրջ միջամտություն է, ժողովրդավարական պետություններում այսպիսի միջամտություններն անթույլատրելի են»։
Խմբի անդամներից Ռոբերտ Ռևազյանը փաստում է՝ նախկին կարգով դիտորդական խումբն անարգել իրավունք ուներ ցանկացած օր, ցանկացած ժամի մտնել ՔԿՀ: Նոր կարգով, թեև սահմանվում է, որ դիտորդական խումբը կարող է անարգել մտնել ՔԿՀ, սակայն ոչ աշխատանքային ժամերին մուտք գործելու համար պետք է ունենալ ՔԿՀ պետի թույլվություն․
«Սա տրամաբանությունից զուրկ իրավակարգավորում է, ստացվում է, որ վերահսկողություն սահմանող մարմինը վերահսկվողից թույլտվություն հայցի իրեն վերահսկելու համար»,- նշում է փաստաբան Ռևազյանը։
Այնինչ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետի տեղակալ Վահե Նանուշյանի պնդմամբ՝ ՔԿՀ-ներ դիտորդական խմբի մուտքի և ելքի կարգի փոփոխությունների հետ․
«Փոփոխությունները միտված են դիտորդների մուտքը և տեղաշարժն ավելի պատշաճ կազմակերպելուն»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: