Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 10-ին այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից:
Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ դեկտեմբերի 9-ին Ադրբեջանից Հայաստան էր տեղափոխվել երեք գերի:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: