Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1174 նոր դեպք. ապաքինվել է 1350 քաղաքացի

151

Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 145240 դեպք, որոնցից 121882-ն` առողջացած:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20336 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3504 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 539337 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1174 նոր դեպք և 1350 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2416 (ավելացել է ևս 23-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 606 է: