Առաջիկա ժամերին, հնարավոր է, Հայաստան տեղափոխվի մի քանի հայ ռազմագերի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
«Նման տեղեկություն կա, որ մոտակա ժամերին, հնարավոր է, Հայաստան տեղափոխվեն հայ մի քանի ռազմագերի»,- ասաց Ալթունյանը:
Այլ մանրամասներ Ալթունյանը չհայտնեց:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: