Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

141

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր) հետաձգել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունից:

2008-ին ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին: Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 15-ին, ժամը 13:00-ին: