Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 407 և մահվան 18 նոր դեպք

113

Հայաստանում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 407 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142344 դեպքի:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 530225 վերջին մեկ օրում` 1349 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 21756 պացիենտ. մեկ օրում ավելացել է 229-ով:Վերջին տվյալներով ապաքինվել է 117649 անձ` վերջին մեկ օրում 853 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 2344 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 595 է: