«Սասնա ծռեր» անդամներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի խափանման միջոցը կրկին չփոխվեց

181
Սմբատ Բարսեղյան Լուսանկարը՝ hetq.am-ի

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց կալանավորումից ազատ արձակել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին։ Դատավոր Մեսրոպ Մակյանին փաստաբաններն էին միջնորդել դեռևս պատերազմի օրերին ազատ արձակել նրանց։

Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են 2017 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանին, Արթուր Վանոյանին և Գագիկ Մկրտչյանի սպանելու համար։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում։

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո «Սասնա ծռեր»-ի կալանավորված անդամներն ազատ արձակվեցին, բացի սպանության համար մեղադրվողները։

Այսօրվա դատական նիստին դատախազ Արամ Արամյանն ու տուժողներից զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի ու Գագիկ Մկրտչյանի կանայք դեմ արտահայտվեցին նրանց խափանման միջոցը փոփոխելուն։